Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Արման Բաբաջանյան. Տպավորություն է, որ այս Ազգային ժողովը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները

Արման Բաբաջանյան. Տպավորություն է, որ այս Ազգային ժողովը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները
29.12.2020 | 14:14

Տպավորություն է, որ այս Ազգային ժողովը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերակատարությունն այդ գործընթացում՝ ԱԺ արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա դիմեց «Իմ քայլը» խմբակցությանը։ «Եվ ո՞վ է ձեզնից այն անմեղը, որն այս օրակարգն է բերել Ազգային ժողով։ Ինչպե՞ս է ստացվել, էր ձեր աչքի միջի գերանը ընդունակ չեք եղել տեսնել, բայց տեսնում եք դիմացինի աչքի շյուղը։ Եվ ձեզ թվում է, թե արցախյան երկրորդ պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պետք է քննարկվի այստեղ և դուք կարծում եք, որ հարկատուները դրա համա՞ր են մեզ փող տալիս»,- հարցրեց Արման Բաբաջանյանը։ Նա նշեց, որ ԱԺ նիստում մեծամասնությանը հանձնված հանձնաժողովների նախագահների հարցերը պետք է քննարկվեին։

«Պետք է քննարկեինք այդ հանձնաժողովների աշխատանքի, արդյունավետության, զբաղվածության հարցերը։ Հանձնաժողովների պատկառելի մասն այս տարի մատնված է եղել պարապության, անգործության, էլ չասեմ, թե պատերազմից առաջ այդ հանձնաժողովների մեծ մասն ինչով է զբաղված եղել, չասեմ՝ պատերազմի ժամանակ ինչով են զբաղված եղել՝ հանցավոր անգործությամբ։ Եվ գուցե հենց պետք է քննարկեինք այդ հանձնաժողովների ղեկավարների հարցը։ Թե չէ Նաիրա Զոհրաբյանը մի ավել, մի պակաս գրառում է արել։ Կարծում եմ՝ ընդհանուր մթնոլորտը դրանից ավելի վատը չի դարձել, ոչ էլ այդ գրառման բացակայությունը պետք է ավելի լավը դարձնի մեր կյանքը»,- ասաց Բաբաջանյանը։

Դիտվել է՝ 21887

Մեկնաբանություններ